Սննդի օբյեկտ այցելելիս՝ ինչ կանոններ պետք է պահպանվեն. ՀՀ պարետը ցանկ է հրապարակել
Հրապարակվել է Հանրային սննդի օբյեկտներում COVID-19-ի կանխարգելման անվտանգության կանոնների վերաբերյալ ՀՀ պարետի որոշումը
Ըստ այդմ.
1. Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:
2. Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով այցելուներին:
3. Տարբեր սեղանների հաճախորդների միջև պետք է լինի առնվազն 1.5 մետր հեռավորություն:
4. Արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:
5. Արգելվում է նարգիլեի օգտագործումը: