ԱԱ-2026․ ևս հինգ հավաքական ապահովեցին իրենց տեղը մունդիալում
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին կայացած միջազգային հանդիպումներից հետո տարբեր կոնֆեդերացիաներից ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճեցին ևս հինգ հավաքական։
Եվրոպա
Եվրոպական հավաքականներից առաջինը, որ 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց, Անգլիայի հավաքականն էր։ «Երեք առյուծները» եվրոպական գոտու որակավորման 6-րդ տուրում հյուրընկալվելիս 5։0 հաշվով հաղթեցին Լատվիային՝ 18 միավորով գլխավորելով K խումբը և ութերորդ անգամ անընդմեջ ապահովելով տեղը մունդիալում։
Աֆրիկա
Աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում, Սենեգալը և Կոտ դ’Իվուարը ապահովեցին իրենց տեղը մունդիալում։ Սենեգալը B խմբում 4։0 հաշվով հաղթեց Մավրիտանիային, իսկ Կոտ դ’Իվուարը F խմբում 3։0 հաշվով առավելության հասավ Քենիայի նկատմամբ։
Ասիա
Ասիական գոտու ընտրական մրցաշարի վերջին տուրում Կատարն ու Սաուդյան Արաբիան ապահովեցին իրենց տեղը մունդիալում։ Սաուդյան Արաբիայի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Իրաքի հետ (0։0) և 4 միավորով գլխավորեց B խումբը, իսկ Կատարը 2։1 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին՝ A խմբում գրավելով առաջին տեղը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի ռեկորդային 48 հավաքական։
Հետևեք մեզ՝ այստեղ