Իրանում մահապատժի են ենթարկել ըմբշամարտի չեմպիոնին
Իրանում մահապատժի է ենթարկվել հունահռոեմական ոճի ըմբիշ, երկրի չեմպիոն՝ Նավիդ Աֆքարին: «Իրանցի ցուցարար Նավիդ Աֆքարիի մահվան դատավճիռն այսօր գործադրվեց: Նա երկրի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ էր և մեղադրվում էր թանկացումների դեմ ցույցերի ժամանակ՝ ոստիկան սպանելու համար: Նրա երկու եղբայրը ևս դատապարտվեցին 27 և 54 տարվա բանտարկության:
Փորձագետների կարծիքով Աֆքարիի մահապատիժը Շիրազ քաղաքի բանտում գործադրվել է շատ հապճեպ, քանի որ քաղաքի մի շարք ազդեցիկ դեմքեր փորձում էին սպանված ոստիկանի հարազատների ներողամտությունը խնդրել:
Իսլամի օրենքով միայն սպանվածի հարազատն իրավունք ունի մեղադրյալին մահապատժից փրկել: Տասնյակ հազար իրանցիներ, արտասահմանցիներ և անգամ Միջազգային օլիմպիական կոմիտեն Իրանի իսլամական պետության խնդրել էին վերանայել Նավիդ Աֆքարիի մահապատիժը: Վերջինս չէր ընդունում ոստիկան սպանելու մեղադրանքը», հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր՝ Տիգրան Դավուդյանը: