Русский
Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение Каллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единства В Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 км Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник Строительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры Армении 

Որքան Թուրքիան ավելացնի ագրեսիվությունն իր արտաքին քաղաքականությունում, այնքան կուժեղանա մեր անվտանգությանը սպառնացող վտանգը. Ռ. Սաֆրաստյան

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` դեռևս դժվար է ասել, որ կլինեն Արևմուտքի կողմից համատեղ գործողություններ Թուրքիայի դեմ` ի պատասխան Արևելյան Միջերկրականում վերջինիս գործողություններին:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց` վերջնական գործողություններն օրակարգում չեն, բայց որ նրանց մոտ դրված է Թուրքիայի քաղաքականության հարցը, և այդ տարածաշրջանում նրա քայլերը դարձել են քննարկումների առարկա Արևմտյան կառույցներում, արդեն փաստ է:

«Եվրամիության տարբեր անդամներ են պահանջում, որ կառույցը համատեղ գործի, պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի դեմ: Այնպես որ արդեն քննարկումների մակարդակին է հասնում Թուրքիայի արգրեսիվ քաղաքականությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս առիթով եվրոպացիներին կոչ էր արել ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նախագահ Էրդողանի և նրա կառավարության նկատմամբ:

Ռուբեն Սաֆրաստյանի նկատառմամբ` այս տարածաշրջանում ի հայտ է եկել Ֆրանսիայի քաղաքականությունը, որը կարծես թե վճռական է տրամադրված:

«Նախագահ Մակրոնը ոչ միայն կտրուկ հռետորաբանություն է ընտրել Թուրքիայի դեմ, այլ նաև կոնկրետ քայլեր է ձեռնարկում. ռազմական նավեր, ինքնաթիռներ է ուղարկում տարածաշրջան: Արդեն խոսք է գնում այն մասին, որ ֆրանսիական ռազմական օդանավերը կտեղակայվեն Կիպրոսում: Կարծես արդեն կան գործողություններ՝ Ֆրանսիայի կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով Հունաստանի հնարավոր քայլերին, երկրին, որի սահմաններին է մոտեցել Թուրքիան, թուրքագետը նշեց, որ կարծես թե նա ռազմական գործողությունները չի դիտարկում՝ միակ ճանապարհը հակամարտությունը լուծելու: «Կարծում եմ` դեռ ճանապարհը փակված չէ բանակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի գալու»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ` Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն ընդհանուր առմամբ երկու մասից է կազմված` մեկում հռետորաբանությունն է շատ, ոչ դիվանագիտական հայտարարությունները, որոնցով հանդես է գալիս նախագահ Էրդողանը, մյուսում գործողություններն են:

«Երբ այս երկուսը որպես ընդհանուր միասնություն ենք դիտարկում, կարող ենք գալ եզրակացության, որ Թուրքիան միտումնավոր քաղաքականություն է վարում. լարվածությունը գնալով ավելի ուժեղացնելով տարբեր տարածաշրջաններում և հռետորաբանությունն էլ ագրեսիվ դարձնելով` փորձում է ինչ-որ օգուտներ քաղել: Սա Էրդողանի վերջին տարիների քաղաքականությունն է»,- ասաց նա:

Մյուս կողմից, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, տեսանելի է, որ Թուրքիայի դեմ ձևավորվում է մի առանցք, ստորագրվում են պայմանագրեր:

«Հունաստանն ու Կիպրոսն են ստորագրում պայմանագրեր, նույնիսկ Իսրայելն է նման առանցքի մաս դառնում: Իհարկե, Թուրքիան էլ փորձում է իր դաշնակիցները գտնել տարածաշրջանում, որոնք այնքան էլ շատ չեն: Քաթարի հետ է համագործակցում, որը հեռու է տարածաշրջանից, և սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի այս քաղաքականությունը, որը ավանտյուրիստական է, վերջիվերջո հանդիպելու է շատ ծանր փաստերի: Թուրքիան մեկուսանում է»,- ասաց նա:

Այս համատեքստում նա նաև մատնանշեց, որ Միացյալ Նահանգներն է կոշտ հակաթուրքական քաղաքականություն վարում: «Կան տվյալներ, որ Կոնգրեսն արդեն որոշում է ընդունել, որ Թուրքիային զենք չվաճառեն, դեռ չեն հրապարակում: Սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի ավանտյուրիստական քաղաքականությունն ի վերջո անհաջողության կմատնվի»,- ասաց նա:

Ամեն դեպքում, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի հնարավոր հզորացումն այս տարածաշրջանում անվտանգային խնդիր կարող է լինել Հայաստանի համար:

«Որքան Թուրքիան ավելացնի ագրեսիվությունն իր արտաքին քաղաքականությունում, այնքան կուժեղանա մեր անվտանգությանը սպառնացող վտանգը: Այս պահին մեր տարածաշրջանում էլ ենք տեսնում Թուրքիայի ագրեսիվությունը: Զորավարժություններ են այստեղ անում, Նախիջևանում են իրենց ռազմական աջակցությունն ավելացնում: Բայց Թուրքիան սպառնալիք է ոչ միայն մեզ համար, այլ բոլորի»,- ասաց նա:

Այս իրավիճակում, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանի համար ավելի լավ կլինի համագործակցելն այն երկրների հետ, որոնք նույնպես զգում են վտանգ Թուրքիայից:

«Ես շատ եմ կարևորում, որ եթե մենք ինչ-որ համագործակցություն ենք իրականացնում, լինի ոչ թե հակաթուրքական, այլ հանուն տարածաշրջանի խաղաղության, կայունության պահպանման»,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է, որ մեր արտաքին քաղաքականությունը կարողանանք ճիշտ հռետորաբանությամբ իրականացնել, աշխարհում այն դրական ընկալվի:

Նրա դիտարկմամբ` Միջերկրական ծովի հետ մի այլ հանգամանք կա, որը մենք լավ չենք օգտագործում: «Այս տարածաշրջանում դարեր շարունակ գոյություն է ունեցել և ամենակարևոր դերակատարն է եղել Կիլիկիայի հայկական պետությունը:

Մենք այդ հանգամանքն էլ պետք է օգտագործենք մեր արտաքին քաղաքականությունում: Օգտագործենք այս տարածաշրջանում մեր ունեցած համայնքները` Լիբանանում, Կիպրոսում, Հունաստանում կան հզոր համայնքներ: Այնպես որ մենք պետք է սկսենք առանց շտապելու, բայց նաև հստակ ակտիվ արտաքին քաղաքականություն վարել այդ տարածաշրջանում` Միջերկրական ծովի այդ հատվածներում, Մերձավոր Արևելքում»,- ասաց նա:


ԼՐԱՀՈՍ
14:32 • 13/09
Որքան Թուրքիան ավելացնի ագրեսիվությունն իր արտաքին քաղաքականությունում, այնքան կուժեղանա մեր անվտանգությանը սպառնացող վտանգը. Ռ. Սաֆրաստյան
14:20 • 13/09
«Նա անգամ տեղյակ էլ չէ, որ ապրում է»․ Թրամփը ծաղրել է Բայդենին և նրան պատմության մեջ նախագահի ամենավատ թեկնածու անվանել
youtube subscribe
14:11 • 13/09
Մարսելոյի համար պայքարի մեջ է մտել իտալական 2 թիմ
13:58 • 13/09
Այցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն. Հայկ Մարության (տեսանյութ)
13:48 • 13/09
Մեծ Բրիտանիայում նկարիչը ծրագրում է աղբով լի պարկի ինստալյացիան աճուրդով վաճառել նվազագույնը 50 000 ֆունտ ստերլինգի դիմաց (լուսանկար)
13:35 • 13/09
Ամեն ինչ կանեմ սպասելիքներն արդարացնելու համար․ Ստեպանեց
13:23 • 13/09
Ցանկացած քայլ պետք է լինի տրամաբանված, ժամանակին համարժեք․ այս պահին ՀՀ-ում արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը մեծ փոփոխություններ չի ենթադրում տնտեսությունում․ Թադևոս Ավետիսյան
13:05 • 13/09
Nissan Teana-ի վարորդը Աղձք-Տեղեր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավոր․ Shamshyan.com
12:54 • 13/09
Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը
12:37 • 13/09
Ռեգիլոնը ցանկանում է տեղափոխվել Յունայթեդ. միակ խնդիրը տրանսֆերային արժեքն է
12:21 • 13/09
Ռուսաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են
12:04 • 13/09
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 335 է
11:56 • 13/09
Մաշտոց պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են՝ Porsche Panamera, Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները․ Shamshyan.com
11:35 • 13/09
Խամես. Էվերտոնը պատրաստվում է Չեմպիոնների լիգային
11:23 • 13/09
Ամերիկյան ընկերությունը մասնակցել է բելառուսական կայքերի արգելափակման գործին․ Bloomberg
11:07 • 13/09
Նախօրեին կորոնավիրուսից մահացած անձանցից ամենաերիտասարդը եղել է 53 տարեկան, ամենատարեցը՝ 81

Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна