Արագածոտնի մարզի Գեղադիր եւ Գեղարոտ համայնքներում նախակրթարան է բացվել. ներկա էր նախարարը (վիդեո)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում մասնակցել է նոր նախակրթարանի բացման հանդիսավոր արարողությանը։
Նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բացում ենք 21 նոր նախակրթարաններից մեկը»։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Գեղադիր համայնքը մանկապարտեզ չուներ, և շահագործումից հետո նախակրթարանի կհաճախի 11 երեխա։
Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որում մասնակցում է Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքում նախակրթարանի բացմանը: