Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Շանթ» հեռուստաընկերության 30-ամյակին նվիրված Հոբելյանական Մեգաշոուն, որի ընթացքում պարզ դարձավ «Հայ սուպերսթար 6» նախագծի հաղթողը:
Հանդիսատեսի բուռն ծափերի ներքո Եգոր Գլումովը կարդաց Արեգ Գալստյանի անունը…
Հաղթողը որոշվել էր նախօրոք՝ sms քվեարկությամբ: Նախագծի եզրափակչում էին Արեգ Գալստյանը, Մարիամ Ավոյանն ու Մինասը:
Երեկոն միավորեց վերջին երեք տասնամյակների ամենավառ երաժշտական նախագծերը՝ «Հայ Սուպերսթար», «X Factor», «Ժողովրդական երգիչ», «Ազգային երգիչ»։ Մեկ բեմում հանդես եկավ բոլոր հայտնիներն, որոնք ճանաչել ու սիրվել են հենց այս նախագծերի շնորհիվ։
Երեկոն վարում էին Զիրոյանը և Գոհար Գասպարյանը։
Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները:












































Լուսանկարները՝ Լիանա Սոկրատունու