Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա շենքի բակում վիրավոր քաղաքացի կա, հայտնում է Shamshyan-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված 10-հարկանի շենքի 6-րդ հարկից Հովհաննես Բ.-ն կա՛մ անզգուշաբար վայր է ընկել, կա՛մ ինքնասպաություն գործելու նպատակով ցած է նետվել:
Նրան առաջինը նկատել են շենքի բնակիչները և մինչ շտապօգնության ժամանումը բնակիչներն իրենք են օգնություն ցուցաբերել՚: