Մոսկվայի ֆուտբոլային ակումբ «Սպարտակ»-ը իր Telegram-յան էջում հայտնել է, որ Օլեգ Մալիշևը հրաժարական է տվել գլխավոր տնօրենի պաշտոնից։ Ակումբը պարզաբանել է, որ փոփոխությունը կապված է Մալիշևի ընտանիքի հանգամանքների հետ։
Մալիշևը կշարունակի մնալ «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդում և կծառայի որպես նոր գլխավոր տնօրենի խորհրդական։ Նրա տեղը ստանձնել է Սերգեյ Նեկրասովը, որը 1990-ականներից ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ռուսական և միջազգային բանկերում ու խոշոր ընկերություններում։
Մալիշևը «Սպարտակ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թվականից։ Նրա հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվել է հոկտեմբերի 5-ին։