«Ֆեյք մամա»-ն վերադառնում է նոր «Ֆեյք»-ով. Մկրտիչ Արզումանյանն առաջին մանրամասներն է հայտնել «Ֆեյք պապա» սիթքոմի մասին
Видео«Ֆեյք մամա» սիթքոմի ստեղծագործական ու դերասանական կազմը` Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի ու Արթուր Հարությունյանի գլխավոր դերակատարմամբ` հոկտեմբերից կվերադառնան «Արմենիա» հեռուստաընկերության աշնանային եթեր, բայց այս անգամ` նոր «ֆեյք» հերոսով: «Ֆեյք պապա»` այսպես է անվանվել սիթքոմի նոր եթերարջանը, իսկ համանուն հերոսին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում առաջին մանրամասներն է հայտնել նախագծի ստեղծագործական ընթացքի ու իր հերոսի նոր գծերի մասին:
«Նախագծի գաղափարն առաջացել է «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական կազմի մոտ` մի քանի ամիս առաջ: Երկար խորհրդակցելուց, սցենարային գծեր ճշտելուց հետո եկանք այն եզրակացության, որ «Ֆեյք մամա»-ն պետք է ունենա երկրորդ մաս: Սա, իհարկե, պատասխանատու որոշում է, քանի որ սիթքոմի առաջին եթերաշրջանը բավական հաջողված էր ու սիրված, եւ շատ կարեւոր է, որ երկրորդն էլ նմանատիպ ուշադրության արժանանա: Այժմ սցենարային աշխատանքներ են կատարվում, որոշ ժամանակ անց արդեն կսկսվեն նկարահանումները: Հուսով եմ` այս նախագծով էլ կկարողանանք դրական լիցքեր փոխանցել մեր հեռուստադիտողին»,-նշեց դերասանը:
Մանրամասներն՝ այստեղ