Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն արդեն շրջանառության մեջ է․ ՏԱՍՍ
«Sputnik V» կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը ուղարկվել է Ռուսաստանի մարզեր, հայտնում են ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: «Ռուսաստանի Առողջապահության նախարարության Համաճարակաբանության և մանրէաբանության Գամալեայի ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված «Sputnik V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը ուղարկվել է շրջաններ: Առաջինը կպատվաստվեն ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները», - ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ռուսաստանը օգոստոսի 11-ին աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստացավ «Sputnik V» անվանումը: