Հայաստանում կորոնավիրուսի 172 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 171 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ կորոնավիրուսի 172 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 45 675 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 171 մարդ, շարունակում է բուժվել 2878-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 41 605 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 911 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 281-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 234 631 քաղաքացի, մեկ օրվա թեստերի 3372 քանակը է: