Կանադայում մարտից առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել
Կանադայում մարտի 15-ից առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել, հաղորդում է Reuters-ը:
Սեպտեմբերի 11-ի դրությամբ՝ գրանցվել է մահվան 9163 դեպք, վարակվածների թիվը հասնում է 135 626-ի:
Երկրի նահանգների մեծ մասում սահմանափակումները մեղմվում են: Հայտարարվել է դպրոցների բացելու մասին:
SARS-ի եւ այլ սուր ռեսպիրատոր հիվանդությունների դեմ պայքարում Կանադայի փորձն օգնել է իշխանություններին պայքարել նոր կորոնավիրուսի դեմ: 2002-2003 թվականներին Կանադան Ասիայի սահմաններից դուրս միակ երկիրն էր, որտեղ SARS-ից մահվան դեպքեր գրանցվեցին. այդ ժամանակ գրանցվեց մահվան 44 դեպք: