Եղեգնուտցիները սպասում են Կառավարության վերջնական դիրքորոշմանը. 2 ժամից նրանց կպատասխանեն
Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 11-ին, բողոքի ակցիա իրականացնող Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներին Կառավարությունում ընդունեցին եւ լսեցին նրանց խնդիրը։
Նշենք, որ համայնքի բնակիչները ակցիայի միջոցով պահանջում են թույլ չտալ համայնքի նախկին համայնքապետին վերադառնալ նույն պաշտոնին։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք Կառավարությունում տեղի ունեցա հանդիպմանը ներկայացրել են իրավական բոլոր հիմքերն այն մասով, որ նախկին համայնքապետը չի կարող պաշտոնավարել որպես համայնքապետ։
«Մենք ներկայացրինք իրավական բոլոր հիմքերն այն մասով որ Եղեգնուտի նախկին գյուղապետը չի կարող ընդհանրապես պաշտոնավարելու։ 1,5-2 ժամվա ընթացքում մենք կունենանք վերջնական պատասխան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։