ՀԱՊԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը. Փաշինյան (տեսանյութ)
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՊԿ-ն արձանագրում է, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին անվտանգային թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ՀԱՊԿ-ը նկատի է ունեցել ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ՌԴ նախագահը վերահաստատել է 44-օրյա պատերազմից հետո:
«Անվտանգության այս առաջնային կոնցեպտը՝ ռազմաքաղաքական դաշինքի, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում չաշխատեց», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը հայտարարել է, որ անվտանգտության ապահովման առաջնային գործիքների կազմում, թերևս, մոռացել էինք կարևորագույն ինտիտուտներից մեկը, որը հետագայում դարձավ անվտանգության ռազմավարության առանցքներից մեկը, այդ գործիքը լեգիտիմությունն է։
«Եվ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ կարևորագույն խոսակցություն, և այստեղ էր, որ մենք հենվեցինք Ալմաթիի հռչակագրի վրա ու տեղի ունեցավ շրջադարձային իրադարձություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին՝ պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,- նշել է նա՝ հավելելով, թե սա էր այն շրջադարձային կետը, որը փոխեց իրենց ամբողջ ռազմավարությունը։։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ՝ այստեղ