Կարծում էի՝ առողջապահության հանձնաժողովի նախագահի լավ թեկնածու եմ, բայց ՔՊ–ն այլ որոշում է ընդունել․ Բաթոյան
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ ՔՊ–ական պատագամվոր Զարուհի Բաթոյանն անդարդարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ ինքը ցանկացել է զբաղեցնել առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, սակայն թիմակիցներն իրեն չեն ընտրել, ինչից հետո «սպառնացել է՝ դեռ կտեսնեք, որ ինձ չեք ընտրել»։
«Թեկնածությունս առաջարկել էր գործընկերներից մեկը՝ Հասմիկ Հակոբյանը, որին ես համաձայնել էի, որովհետև կարծում էի, որ լավ թեկնածու եմ, բայց ՔՊ–ն այլ որոշում է ընդունել։ Եթե կան մեկից ավելի թեկնածուներ, մեկը պիտի ընտրվի, մյուսը՝ չէ։ Որևէ այլ խմորում չի եղել, և հատկապես որևէ սպառնալիք չեմ հնչեցրել և չէի էլ կարող հնչեցնել»,– լրագրողների հետ զրույցում ասել է Բաթոյանը՝ նշելով, որ վիրավորված չէ․ «Նեղվածությունը, նեղանալը քաղաքական կատեգորիա չեն»,– հավելել է պատգամավորը։
Հարցին՝ ի՞նքն էր լավ թեկնածու, թե Հռիփսիմե Հունանյանը, Բաթոյանը հակիրճ պատասխանել է․ «Ես ինձ եմ ընտրել, եթե դա նկատի ունեիք»։
Հետևեք մեզ՝ այստեղ