ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Ռուսաստանից ակնկալում են պատասխանատվության ենթարկել Նավալնու թունավորման մեղավորների. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկացի լրագրող Բեն Շապիրոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ կա «մեծ հավանականություն», որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն «թունավորել են Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան ներկայացուցիչների հրամանով:
Պետքարտուղարի խոսքով` Միացյալ Նահանգները գնահատում են այս իրադարձություններին իրենց արձագանքի բնույթը:
Նրա խոսքով` ԱՄՆ-ն, ԵՄ-ի հետ միասին, Ռուսաստանին հասկացրել է «որ մենք ակնկալում ենք, որ նրանք պատասխանատվության կենթարկեն նրանց, ով պատասխանատու է դրա համար»:
«Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի եզրակացության հանգենք այն մասին, թե ով է նաեւ դրա համար պատասխանատու»,- ասել է նա:
«Կարծում եմ, որ ամբողջ աշխարհում մարդիկ կտեսնեն այդ գործունեությունն այնպես, ինչպես այն կա ... Եվ երբ նրանք տեսնեն այլախոհին թունավորելու փորձը, կհասկանան, որ կա մեծ հավանականություն, որ դա իսկապես եկել է Ռուսաստանից»,- հայտարարել է Պոմպեոն:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի` «աշխարհը հասունացել է եւ հասկացել է, որ նորմալ երկրներն այս կերպ չեն աշխատում, եւ դա թանկ կարժենա ռուսների համար»: