Ռուսաստանը մշակել է նոր զենք՝ «թռչող Չեռնոբիլ» մականունով․ Die Welt
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը մշակել է նոր զենք՝ թևավոր հրթիռ, որը հագեցած է ներկառուցված միջուկային ռեակտորով: Դրա շնորհիվ հրթիռն ունակ է շաբաթներ շարունակ պտտվել օդում՝ մինչև նպատակին հասնելը։ Սիբիրի ռազմակայաններից մեկում զորքերի խորհրդավոր տեղաշարժերը ցույց են տալիս նոր գերզենքի մոտալուտ փորձարկումը, գրում է գերմանական Die Welt-ը։
«Կրեմլը մտադիր է վախեցնել Եվրոպային, և այդ նպատակով ընտրել է սեպտեմբերի կեսերին Բելառուսի հետ համատեղ զորավարժությունները։ Արևմտյան ռազմական փորձագետներն ակնկալում են՝ «Արևմուտք-2025» զորավարժությունների ընթացքում կմշակվի միջուկային հարվածի սցենար, որում կկիրառվեն նոր թևավոր հրթիռներ՝ «Օրեշնիկ» և «Բուրևեստնիկ»:
Վերջինս միջուկային շարժիչով կառավարվող հրթիռ է, որն արդեն ստացել է «թռչող Չեռնոբիլ» մականունը», - հաղորդել է պարբերականը։
Հետևեք մեզ՝ այստեղ