Վրաստանում արգելվել են հարսանիքներն ու հուղարկավորության արարողությունները
Վրաստանում, սեպտեմբերի 10-ից, կորոնավիրուսով վարակվածների թվի արագ աճի պատճառով, ամբողջովին արգելվում է հարսանիքները, հիշատակի օրերը, հուղարկավորության արարողությունները և հոբելյանները: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սահմանափակումների խստացումը նպատակ ունի կանխել երկրում վարակի տարածումը: Մինչ այժմ նման զանգվածային միջոցառումները թույլատրվում էին բաց տարածքներում, բայց նոր կանոնները դրանք ամբողջությամբ արգելում են, բացատրել է կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին:
Բացի հարսանիքներից, հուղարկավորություններից և հոբելյաններից, արգելվում է անցկացնել մշակութային և մարզական միջոցառումներ ավելի քան 200 մարդու մասնակցությամբ:
Մեզվրիշվիլին պարզաբանել է, որ սահմանափակումները չեն ազդի նախընտրական հանրահավաքների և քարոզարշավի հետ կապված այլ իրադարձությունների վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ: