Նոր մարզիչ, նոր հավաքականի ավագ․ գլխավոր նորությունները՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 6-ին Երևանում կկայանա աշնան ամենասպասված խաղերից մեկը՝ Հայաստանի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլում կընդունի Պորտուգալիային։ Խաղի շուրջ մթնոլորտը յուրահատուկ է՝ լեփ-լեցուն մարզադաշտ, երկրպագուների ոգևորությունը և հարձակվող Դիոգո Ժոտայի տխուր հիշատակը։ Այս մասին գրում է sportaran.com-ը։
Հայաստան-Պորտուգալիա խաղի շուրջ մթնոլորտը
• Խաղադաշտը
Հանրապետական մարզադաշտի խաղադաշտը Ջենիֆեր Լոպեսի օգոստոսին կայացած համերգից հետո լիովին պատրաստ չէր խաղին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է խաղադաշտի նախապատրաստման մասին տեսանյութ, սակայն խաղադաշտում դեռևս տեսանելի են դեղին բծերը։ Դրա պատճառով թիմերի բաց մարզումները անցկացվել են մեկ այլ մարզադաշտում։

• Տոմսեր
Հայաստան-Պորտուգալիա խաղի առցանց տոմսերի վաճառքն ավարտվեց բացումից ընդամենը մեկ ժամ անց։ Բոլոր տոմսերը անմիջապես վաճառվեցին և այժմ կարելի է գտնել միայն սև շուկայում՝ ուռճացված գներով։ Մարզադաշտը միևնույն է լիքը կլինի։
• Երկրպագուները և Կրիշտիանու Ռոնալդուն
Պորտուգալիայի հավաքականին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին բազմաթիվ երկրպագուներ։ Կրիշտիանու Ռոնալդուն մեծ ուշադրության արժանացավ. երկրպագուները հետևեցին նրան քաղաքում, իսկ պորտուգալական բաց մարզումը լի էր հանդիսատեսով և լրագրողներով։ Հյուրանոցի նախասրահում մի երկրպագու մոտեցավ Ռոնալդուին, բայց ֆուտբոլիստը նրան հրեց։
Հայաստանի հավաքականի մարզումը նույնպես լեփ-լեցուն էր. մի երիտասարդ երկրպագու նույնիսկ վազեց դաշտ՝ ֆուտբոլիստների մոտ։

• Դիոգո Ժոտայի հիշատակը
Սա Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջին խաղն է հարձակվող Դիոգո Ժոտայի ողբերգական մահից հետո:
Հայ երկրպագուները ակցիա են պատրաստում հանդիպման 20-րդ և 21-րդ րոպեներին, իսկ նրա խաղային համարը (21) փոխանցվել է կիսապաշտպան Ռուբեն Նևեշին ՝ Ժոտայի մտերիմ ընկերոջը:
Նորություններ Հայաստանի ազգային հավաքականից
• Նոր մարզիչ և կազմ
Եղիշե Մելիքյանը դարձավ գլխավոր մարզիչ, և նրա հետ եկավ նոր կազմ։
Նոր կապիտան Հայաստանի հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանն ավարտել է միջազգային կարիերան: Նոր ավագի անունը մարզչական շտաբը կբացահայտի միայն հանդիպման մեկնարկից առաջ:
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, որ հավատում է իր ֆուտբոլիստներին և անակնկալ է պատրաստել մրցակցի համար:
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը շեշտել է, որ Պորտուգալիայի հավաքականը հարգում է իր մրցակցին և չի պատրաստվում թերագնահատել Հայաստանի հավաքականին։
Խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։ Խաղը կսպասարկի անգլիական մրցավարական կազմը։