Իշխանությունները ուշի-ուշով հետևում են Արթուր Վանեցյանի բոլոր քայլերին
Քաղաքագետների կարծիքով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից իրականացվող հավասարակշռված քայլերը հունից հանում են իշխանություններին: Դա է պատճառը, որ նրա յուրաքանչյուր գրառում, կամ մեկնաբանություն անարձագանք չի մնում և երկար ժամանակ մնում է լրատվամիջոցների ամենաշատ դիտումներ գրանցած տեղեկությունը:
Եթե փորձենք հետ նայել, ապա կտեսնենք, որ, իսկապես, Վանեցյանի ԱԱԾ-ից դուրս գալուց հետո նա դարձել է ամենառեյտինգային գործիչը: Հետաքրքրությունն է՛լ ավելի մեծացավ, երբ նա հայտարարեց, որ մուտք է գործելու քաղաքականություն: Թեև դեռ չի հայտարարվել, թե ե՞րբ է նա սկսելու ավելի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, սակայն, թե՛ հասարակությունը և թե՛ իշխանությունը ուշի-ուշով շարունակում են հետևել նրա բոլոր քայլերին: Ու, եթե իշխանությունները սպասում են Վանեցյանի քայլերին, իրենց հակաքայլերն իրականացնելու համար, ապա հասարակությունը սպասում է նրան, քանի որ շահագրգռված է երկրում արտախորհրդարանական քաղաքական կյանքի ակտիվացմամբ, որի պահանջը գնալով աճում է: