Մոսկվայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները
МеждународноеՄոսկվայում սկսվել է կորոնավիրուսի դեմ կամավորների պատվաստումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Լրագրողների հետ զրույցում Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտնել է, որ առաջին մասնակիցներն արդեն պատվաստվել են քաղաքային բուժհաստատություններում:
Պատվաստվելու համար գրանցվել է արդեն 35 000 մարդ: Նրա խոսքով՝ պատվաստվել ցանկացողների թիվն աճում է:
Պատվաստումը կանցկացվի 2 փուլում: Առաջին փուլի ժամանակ կամավորներին կներարկեն պատվաստանյութի առաջին բաղադրիչը, 21 օր անց՝ երկրորդը:
Պատվաստումն անվճար է անցկացվում: