Պուտինը Զելենսկուն հրավիրել է Մոսկվա՝ բանակցությունների համար
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան ռուս-ուկրաինական գագաթնաժողովի անցկացման համար լավագույն վայրն է, Ռուսաստանը լիովին կապահովի Զելենսկու անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինական կողմը ցանկանում է այս հանդիպումը և առաջարկում է այս հանդիպումն անցկացնել։ Ես ասել եմ՝ պատրաստ եմ, խնդրում եմ եկեք։ Մենք կապահովենք աշխատանքային պայմաններն ու անվտանգությունը։ 100 տոկոսանոց երաշխիք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան», - ասել է նա։
Նշենք` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Մոսկվա բանակցությունների, այլ ոչ թե կապիտուլյացիայի համարԼ
«Զելենսկուն հրավիրել են Մոսկվա խոսելու, այլ ոչ թե կապիտուլյացիայի համար», - ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ