Տեխզննման կտրոնն այլևս պետք չի լինի կպցնել ապակուն, փոխվում է նաև տեխզննման պարբերականությունը
ОбществоԱզգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում: Նախագիծը հանձնաժողովում զեկուցում է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Այսպես, կառավարությունն առաջարկում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում: Դա թույլ կտա ՃՈ-ին վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:
Մանրամասներն՝ այստեղ