Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
ЭкономикаՕգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։
Վարորդներին հորդորում ենք շրջանցել նշված ճանապարհը, հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը: