«Ջազ Պոետիկա +» նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «Կատուներ» բենդը
КультураԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «Կատուներ» բենդը։
«Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է յուրահատուկ զրույց երաժշտության, թատերարվեստի և գրականության միջև։ Թատրոնի դերասանները համագործակցում են ճանաչված երաժիշտների և խմբերի հետ։
Պաննո արվեստի տունը բացվել է 2024 թվականին: Այն նպատակ ունի մեկ հարկի ներքո համախմբել արվեստի տարբեր բնագավառների ստեղծագործողների՝ խթանելով երիտասարդ արվեստագետների աշխատանքները, ստեղծարար միտքն ու համագործակցությունը:





