Русский
Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 января Дело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в суд Над базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроны Президент Индии угостила Путина вегетарианским ужином Мы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака Хачатряна Предстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархии Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в Арцахе Трамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликту Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил Bloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие рак Пашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемы 

Ադրբեջան-Իսրայել դաշինքը վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Политика

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է նոր վերլուծական հոդված՝ նվիրված Ադրբեջան–Իսրայել ռազմավարական դաշինքին և դրա հնարավոր ազդեցություններին տարածաշրջանում։

«Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ 

Ունենալով ռազմավարական նպատակներ՝ Իսրայելն առաջիններից էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչել էր Ադրբեջանի անկախությունը։ 1992 թվականին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993 թվականին Ադրբեջանում բացվել է Իսրայելի դեսպանություն։

Իսրայելի և Ադրբեջանի միջև պաշտոնական երկխոսությունն սկիզբ է առել 1995 թվականին։ Կողմերն՝ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինն ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն, առանց միջնորդների, Նյու Յորքում քննարկել և արձանագրել են, որ Իսրայելին անհրաժեշտ է էներգակիրների կայուն և հուսալի աղբյուր, իսկ Ադրբեջանին՝ իսրայելական ռազմական պաշտպանական համակարգեր: Բարձր մակարդակով հաջորդ հանդիպումը կայացել է 1998 թվականին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու, ինչից հետո Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց հիմնական գործընկերներից մեկն է։

Ի սկզբանե՝ պետական մակարդակով Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններն Իսրայելն է նախաձեռնել՝ ունենալով ռազմավարական մի շարք հետաքրքրություններ։ Այս առումով էական էր Իսրայել պետության հիմնադիր, վարչապետ Բեն Գուրիոնի «Շրջագծի հայեցակարգը», որը ենթադրում էր մուսուլմանական, բայց ոչ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացում և ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատում հակառակորդ երկրների սահմանակից հարևանների հետ։ Տվյալ դեպքում՝ կարևորվել են շիայական բնակչություն ունեցող Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, Իսրայելի տարածաշրջանային առանցքային հակառակորդ Իրանին ուղղակիորեն սահմանակից լինելու և նավթային ռեսուրսներ ունենալու հանգամանքները։

Իսրայելական ղեկավարությունը 2000-ական թվականների կեսերից նոր թափ է հաղորդել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Դրա համար խթան է հանդիսացել Իսրայելի Կնեսետի 2006 թվականի ընտրություններում «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության հաջողությունը և դրա ղեկավար, Խորհրդային Մոլդովայում ծնված Ավիգդոր Լիբերմանի նշանակումը փոխվարչապետի և Ստրատեգիական պլանավորման նախարարի պաշտոնում: Այս ընտրություններով պատգամավոր է ընտրվել նաև ծնունդով Բաքվից Իոսեֆ Շագալը՝ դառնալով Կնեսետում Ադրբեջանի խոսափողն ու շահերի պաշտպանը:

2006 թվականին Շագալի գլխավորությամբ ձևավորվել է Իսրայել-Ադրբեջան պատգամավորական բարեկամական խումբը։ Նա ղեկավարել է «Ադրբեջան-Իսրայել ասոցիացիան», որը Թել Ավիվում կազմակերպել է ադրբեջանական մի շարք միջոցառումներ։ Նրա գործունեության արդյունքում են հաճախակիացել իսրայելցի պաշտոնյաների այցերն Ադրբեջան՝ քննարկելու Իսրայելին ադրբեջանական նավթի և գազի մատակարարման հարցերը, որոնց արդյունքում Իսրայելը Ջեյհանից Հայֆայի նավահանգստով սկսել է ադրբեջանական նավթ ներմուծել: 2007 թվականի օգոստոսին Լիբերմանը Բաքվում քննարկել է Ադրբեջանի կառավարության կողմից Իսրայելի ադրբեջանցիներին թոշակ տրամադրելու, տնտեսական համագործակցության, ռազմական անվտանգության, Իրանի միջուկային սպառնալիքի և հակաահաբեկչական պայքարի հետ կապված հարցեր: Իսրայելի փոխվարչապետը մասնակցել է նաև Բաքվի հրեական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Ընդհանրապես, Լիբերմանների ընտանիքի հետ են կապված իսրայելաադրբեջանական տնտեսական և ռազմական մի շարք գործարքներ։ Ենթադրվում է, որ Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական հարաբերություններում տիրապետող են նաև Լիբերման-Ալիև ընտանեկան բիզնես շահերը՝ հաշվի առնելով Լիբերմանի կողմից Իլհամ Ալիևին պարբերաբար գովերգելը, ընտրություններում վերջինիս օգտին թույլ տրված խախտումներն անտեսելը և այլն։ Կան տեղեկություններ, որ Իսրայելի հետախուզական ծառայություններն են զբաղվել Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի պաշտպանությամբ։

Հենց այս պաշտոնյայի օժանդակությամբ է Բաքուն սկսել ձեռք բերել իսրայելական արդիական ռազմատեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվել են Արցախի դեմ 2016, 2020 և 2023թվականներին: Նախարարական տարբեր պաշտոններ զբաղեցրած Լիբերմանի շնորհիվ է Ադրբեջանի հանդեպ Իսրայելի նման ուշադրության մեծացումը՝ որպես նավթի ու զենքի առևտրի և Իրանի դեմ հետախուզության հարթակ։ Չնայած Ադրբեջանի տարածքում հակաիրանական հենակետեր ունենալու մասին տարբեր պնդումների հերքմանը՝ Լիբերմանը չի թաքցրել, որ Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններին ու իսրայելցի պաշտոնյաների հաճախակի այցերին Թեհրանը կընդդիմանա, և Բաքվին կոչ է արել անտեսել կամ թույլ չտալ իր փոխարեն որոշել՝ «ում հետ ընկերություն անել»։

Հայտնի է դարձել նաև, որ Լիբերմանի որդիները ներգրավված են ադրբեջանական կառավարության համար իսրայելական բարձր տեխնոլոգիական արտադրանքի, հարկերի հավաքագրման, ջրի աղազերծման և այլ ապրանքատեսակների մատակարարման գործարքներում։ Խմելու ջրի խնդիր ունեցող Բաքվի համար Կասպից ծովի ջրի աղազերծման (խմբ․՝ խմելու համար պիտանի դարձնելու) գործարանի կառուցման ծրագիրը, որի մանրամասները պահվում են խիստ գաղտնի, նույնպես կապվել է Լիբերմանի ընտանիքին պատկանող I.D.E. Water Assets Ltd ընկերության հետ։

Սակայն, փաստացի, միայն 2021 թվականի հուլիսին է Թել Ավիվում ադրբեջանական առևտրային ներկայացուցչություն բացվել, ինչը Բաքվում Իսրայելի դեսպանը որակել է որպես պատմական իրադարձություն։ Շուրջ 30 տարվա անմիջական շփումների պայմաններում Իսրայելում ադրբեջանական դեսպանությունը հիմնվել է 2023 թվականի մարտին։ Ստացվում է՝ 2020 թվականին՝ Արցախի դեմ պատերազմից ու հատկապես իսրայելական մատակարարումների օգնությամբ հաղթանակ տանելուց հետո է այդ համագործակցությունը դուրս բերվել ստվերից, ինչն ընդգծել են նաև իսրայելցի գործիչները՝ հեռանկարում ունենալով «ազատագրված տարածքներն» Իրանի դեմ օգտագործելու անհրաժեշտությունը։

Համարվում է նաև, որ ջերմ հարաբերությունների մասին անկաշկանդ բարձրաձայնումների տեղիք է տվել Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի առնչությամբ Արևմուտքի և Իրանի կոշտ դիրքորոշումը։ Սակայն Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունեցող մուսուլմանական միակ երկրի կարգավիճակն Ադրբեջանը սկսել է կորցնել ԱՄՆ-ի միջնորդությամբ 2020-2021 թվականներին արաբական երկրների և Իսրայելի միջև «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրմամբ, ինչպես նաև՝ իսրայելական ներկայության պատճառով Թեհրանի կողմից Բաքվի նկատմամբ ճնշումների մեծացմամբ։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջան-Իսրայել դաշինքը հիմնված է առանցքային 2 ուղղությունների վրա՝ տնտեսական (նավթ և գազ) և ռազմական (զենք, հետախուզություն)։ Հրեական պետությունն ադրբեջանական էներգակիրների կարևորագույն գնորդն է, Ադրբեջանը՝ Իսրայելի էներգետիկ անվտանգության կարևոր դերակատարը: Ավելին՝ 2019 թվականին Թել Ավիվում ստորագրվել է EastMed գազատարի կառուցման մասին համաձայնությունը, որը ենթադրում է ադրբեջանական գազի առաքում դեպի Միջերկրական ծով, ապա՝ Իսրայել։ Այսինքն՝ դեռ 2000-ական թվականների վերջերից քննարկված նախագծերն աստիճանաբար կյանքի են կոչվում, իսկ սիրիական իրադարձությունների արդյունքում՝ Ադրբեջանը դիտարկում է նաև Սիրիային և նրա տարածքով դեպի հարավ գազ մատակարարելու հնարավորությունները։

Երկու երկրների միջև տնտեսական կապերը չեն սահմանափակվում միայն նավթի առևտրով։ Նրանք համագործակցում են նաև գյուղատնտեսության, տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում։ Վերջին ոլորտը հայտնի է մասնավորապես կոռուպցիոն գործարքների և օրգանների վաճառքի մասին տվյալներով։

Չնայած Բաքվի թվացյալ չեզոք հայտարարություններին՝ առկա են Իսրայելի վարչապետի և այլ պաշտոնյաների վկայություններն այն մասին, որ Ադրբեջանը հրեական պետությանն աջակցել է նաև Գազայի դեմ պատերազմում՝ առնվազն ավելացնելով վառելիքի մատակարարումները։

Թեև իսրայելական զենքի գնման վերաբերյալ պայմանագրերի կնքման մասին սկզբնական տվյալները վերաբերում են 2008 թվականին, սակայն կան տեղեկություններ նաև Արցախյան 1-ին պատերազմի ընթացքում Ադրբեջանին Իսրայելի ռազմական աջակցության մասին (օրինակ՝ Stinger հրթիռների տրամադրում)։

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն` 2016-2020 թվականներին Ադրբեջան ներկրվող սպառազինության 69%-ը եկել է Իսրայելից, որը կազմում է իսրայելական զենքի արտահանման ամբողջ ծավալի 17%-ը։

Ադրբեջանին զենքի վաճառքն Իսրայելի համար ոչ միայն տնտեսական օգուտներ է ապահովել, այլև այդօրինակ աջակցությամբ հրեական պետությունը ձեռք է բերել նշանակալի հարթակ՝ ընդդեմ Իրանի։ Չնայած Բաքվի հերքումներին՝ ադրբեջանական տարածքն Իրանի դեմ առնվազն հետախուզական նպատակներով օգտագործելու մասին իրանական կողմից պնդումներ են հնչել։ Հաշվի առնելով իսրայելական ռազմավարական հեռահար նպատակները՝ Իրանից բացի, Ադրբեջանը հրեական պետության համար կարևոր դարպաս կարող է հանդիսանալ նաև դեպի Ռուսաստան և Կենտրոնական Ասիա, ինչով էլ կարող է բացատրվել Ադրբեջանում կայուն հիմքեր գցելու և նրան տարածաշրջանային կարևոր դերակատար դարձնելու Իսրայելի հետևողականությունը։

Այդուհանդերձ՝ իսրայելաադրբեջանական հարաբերությունները դեռևս կրում են չփաստաթղթավորված ռազմավարական բազմաշերտ համագործակցության բնույթ։ Իլհամ Ալիևի բնորոշմամբ՝ «դրանք այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին»։

Փաստորեն՝ Ադրբեջան-Իսրայել դաշինքը թեև երկու երկրների համար դրական նշանակություն ունի, սակայն տարածաշրջանային մյուս երկրների համար խնդրահարույց է՝պայմանավորված անվտանգային մարտահրավերներով։ Նշված դաշինքի շրջանակներում՝ Ադրբեջանի և Իսրայելի խաղաղ բնակչությունն օգտագործվում է որպես «ռազմական մսացու», մինչդեռ արդյունքները բաժին են հասնում բացառապես իշխող ընտանիքներին և նրանց հարազատներին»:

Հետևեք մեզ՝ այստեղ

Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиПрезидиум Форума армянских союзов Европы организовал создание инициативной группы по защите Армянской Апостольской Церкви и христианства в Армении Мы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныПроект «Россия с вами»: специальная партия гуманитарной помощи для переселенцев из Нагорного Карабаха доставлена в Эчмиадзин Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker Armenia Минфин Армении: Расходы на нужды ряда министерств было решено увеличитьТатоян: Пять уроков, которые следует извлечь из публикации документов, связанных с Арцахским конфликтомБезопасная авантюра без «парашюта». «Паст»Оформите зарплатную карту в Юнибанке — получите шанс выиграть 1 000 000 драмовEuromoney признал Америабанк лучшим банком Армении в сфере недвижимости второй год подряд Отныне не «спонтанно», а организованно. «Паст».Откуда они взяли «голубиную» технологию? «Паст».Министр обороны РА принял участие в открытии выставки «EDEX 2025» в ЕгиптеАджапахян и Галстанян выступили с заявлением: Предлагаем прекратить полномочия непокорных предстоятелейРейтинговое агентство S&P Global Ratings присвоило ЗАО «АйДи Банк» долгосрочный рейтинг «BB-» и краткосрочный рейтинг «B» со «стабильным» прогнозомЦена серебра обновила рекорд - $57,86 за унциюВ Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавшийЗаседание Антикоррупционного суда по делу о признанной антиконституционной статье продолжится 17 декабряЭдмон Марукян обратился к Католикосу всех армян: Прошу лишить сана Навасарда Кчояна«Альтернативные проекты»: Очень часто сложные вопросы имеют простые решенияАвтодороги на территории Армении в основном открыты для проезда транспортаWSJ: на переговорах во Флориде обсуждается «обмен территориями» и выборы в УкраинеSIPRI сообщил о рекордных доходах крупнейших производителей оружия в 2024 годуВековая дружба армянского и русского народов: круглый стол с участием экспертов Итальянский пианист Антонио ди Кристофано выступит с сольным концертом в Ереване и проведет мастер-классы для армянских пианистов Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»Где искать следы отмывания денег? «Паст»