Русский
Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке Роберту Кочаряну запретили выезд из Армении В Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США Армения лишена демократии – диктатура против народа: Нарек Карапетян Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве 

«Սեփական պատկերասրահ ունենալը մեծ ազատություն է ստեղծագործող մարդու համար»

Культура

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոն, Միխալսկա փողոց, գողտրիկ մի անկյուն, որն առանձնանում է իր ինքնատիպությամբ։ Փոքրիկ ու հետիոտնի համար նախատեսված կոլորիտային այս փողոցը, կարծես, լցված լինի արվեստով՝ նկարչություն, քանդակագործություն։ Աջ ու ձախ հատվածներում պատկերասրահներ են, որտեղ ներկայացված են ինչպես չեխ, այնպես էլ տարբեր երկրների արվեստագետների ստեղծագործությունները։ Ահա այս շարքում իր վառ գույներով աչքի է ընկնում հայ նկարիչ Գոռ Ավետիսյանի պատկերասրահը, ոը կոչվում է  InterArtGalleryGor։ Պատկերասրահը ուշադրություն է գրավում ոչ միայն արտաքին տեսքով, այլև ներսում գտնվող նկարների վառ գույները ևս աչք են շոյում նույնիսկ ապակիներից այն կողմ։

Գոռ Ավետիսյանն ավելի քան երեք տասնամյակ բնակվում է Պրահայում։ Առաջին անգամ Պրահայում եղել է 1993 թվականի հոկտեմբերին, երբ ընկերների հետ եկել էր աշխատանքային այցով։ Տեղի ցուցահանդեսներից մեկում պետք է իրենց ստեղծագործությունները ներկայացնեին։

«Այդ ժամանակահատվածը շատ լավ եմ հիշում։ Բավական տպավորվել էի Պրահայով։ Առիթը բաց չթողեցինք ու ընկերներով ոտքով շրջեցինք քաղաքով մեկ ու փորձեցինք բացահայտել ամեն անկյունը։ Ինձ տպավորել էր այն, որ դարերի պատմություն ունեցող կառույցներն այդպես պահպանվել էին ու հասել էին մեր օրեր։ Կարծես հայտնված լինեիր միջնադարյան քաղաքում, որը պահպանել է իր ամբողջ կոլորիտը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Գոռ Ավետիսյանը։

Նկարչին տպավորել էին ոչ միայն քաղաքի ճարտարապետությունը, մաքրությունը, այլև արվեստի հանդեպ հասարակության ու պետության վերաբերմունքը։ Ինչպես ինքն է ընդգծում, Չեխիայում բավականին բարենպաստ պայմաններ էին ստեղծագործող մարդու համար։ Այդ ժամանակ կազմակերպված ցուցահանդեսը հաջողություն էր ունեցել, դա էլ, թերևս, առիթ դարձավ, հետագայում Չեխիա վերադառնալու համար։

Կարճ ժամանակ անց Գոռ Ավետիսյանը որոշեց բնակություն հաստատել Չեխիայում։ Հայաստանում դժվար ժամանակներ էին, ստեղծագործող մարդկանցից, արվեստագետներից շատերը չէին կարողանում իրենց աշխատանքով ապրել, ստիպած փոխում էին մասնագիտությունը։ Գոռ Ավետիսյանը որոշեց պահպանել իր սիրելի աշխատանքը՝ փնտրելով ստեղծագործելու համար բարենպաստ միջավայր։ Պրահան դարձավ բնակության հաջորդ կանգառը ու արդեն 3 տասնամյակ իր  ստեղծագործությունները ներկայացնում է ոչ միայն այստեղ, այլև Չեխիայի սահմաններից դուրս։

«Եվրոպական միջավայրում ապրելն ինձ համար նորություն չէր։ Մինչև Չեխիա տեղափոխվելը, ես բազմաթիվ եվրոպական երկրներում եմ եղել, հանդես եմ եկել ցուցադրություններով։ Ու, թերևս, դա ինձ օգնեց, որ այստեղ հաստատվելու տարիները, հատկապես մասնագիտական տեսանկյունից, դժվար չլինեն»,-ասաց Գոռ Ավետիսյանը։

Չեխիա տեղափոխվելու առաջին իսկ տարիներին գործընկերներով հիմնել են պատկերասրահ, մասնակցել ցուցահանդեսների Լյուքսեմբուրգում, Ամստերդամում, Բրյուսելում։ «Միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը շատ կարևոր է, նախ ճանաչելիություն է, դրանից բացի ձեռքդ զարկերակի վրա ես պահում, ուզում ես տեսնել մյուս գործընկերներն ինչ են ներկայացնում, ինչ շեշտադրումներ ունեն։ Ես հաջողությունների մասին շատ խոսել չեմ սիրում, բայց կարող եմ ասել, որ բավականին շատ հաջողություններ ենք գրանցել թե՛ վաճառքի, թե՛ճանաչելիության առումով։ Դեռ երիտասարդ տարիքից իմ ստեղծագործությունները ճանաչված արվեստագետների աշխատանքների կողքին էին»,-ասաց Գոռ Ավետիսյանը։

Կարևոր ձեռքբերում էր սեփական պատկերասրահ ունենալը։ Գոռ Ավետիսյանը գործընկերներից առանձնացավ ու իր պատկերասրահը բացեց, որտեղ տարիներ շարունակ ներկայացվել են թե՛ իր, թե՛ իր գործընկերների աշխատանքները։ Տևական ժամանակ միևնույն հասցեում գործելուց հետո այսօր արդեն պատկերասրահն իր դռներն է բացել նոր՝ Միխալսկա 3 հասցեում։  Գլխավոր կոնցեպտը ժամանակակից արվեստի ցուցադրությունն է։

«Սեփական պատկերասրահ ունենալը մեծ ազատություն է ստեղծագործող մարդու համար։ Ուրիշի հովանու տակ գործելով՝ լինում են դեպքեր, երբ փորձում են ուղղորդել՝ ասելով, որ այս աշխատանքներով են առավել շատ հետաքրքրվում։ Երբ քո պատկերասրահն է, դու ազատ ես ստեղծագործական կյանքում։ Ես ներկայացնում եմ աբստրակտ ստեղծագործություններ ու նկարչության մեջ պահում եմ հայկական մտածողությունը, որն ինձ մոտ արտահայտվում է վառ գույներով»,-ասաց Գոռ Ավետիսյանը։

Հենց վառ գույներն են առիթ լինում, որ հաճախ օտարերկրացիները մոտենում են ու հարցնում, թե ինչ ազգություն է ներկայացնում։ Ինչ վերաբերում է հայերին, ապա վառ գույներից զատ, ուշադրություն է գրավում պատկերասրահի անվանումը։ Գոռ անվանումը ստիպում է, որ պատկերասրահ մտնողները ճշգրտեն նրա հայ լինելու հանգամանքը։  Պատկերասրահում հիմնականում իր և գործընկերների ստեղծագործություններն են՝ Գագիկ Ղազանչյան, Լիլիթ Սողոմոնյան, Սոնա Ավդալյան, Թամարա Բախշինյան, Արամայիս Ավետիսյան, Սոնա Ադալյան, Ահարոն Գրիգորյան, Քաջազուն Ավետիսյան,  Լուսյա Ավետիսյան, ինչպես նաև այլ ազգի նկարիչներ։

Թեպետ մասնագիտական առումով Չեխիայում բնակվելու տարիները, կարծես, սահուն են անցել, սակայն հայրենիքից հեռու գտնվելը հեշտ չի եղել, մանավանդ, որ այդ տարիներին կապի միջոցներն այդքան լավ զարգացած չէին։ Այդ դժվար փուլը հաղթահարելու հարցում օգնել են Չեխիայում մինչ այդ ու դրանից հետո բնակություն հաստատած նկարիչ գործընկերները։ Կապը տեղի հայերի հետ հայրնիքի մի ջերմ կտոր էր հիշեցնում։ Այս տարիների ընթացքում նաև ընտանիքում պահպանվել է լեզուն։ Մշտապես միմյանց հետ շփվելու լեզուն պարտադիր հայերենն է եղել։  Հայապահպանության գործում մեծ դեր է ունեցել տեղի հայկական դպրոցը, որի շնորհիվ նրա զավակներն ազատ տիրապետում են հայերենին։

Երեք տասնամյակ այլ երկրում բնակվելով՝ հայկականությունը պահպանելու գլխավոր գրավականը Գոռ Ավետիսյանը համարում է սեփական լեզուն պահպանելը, հայրենիքի հետ կապն ամուր պահելը և, իհարկե, ազատ մտածողությունը։

Գոռ Ավետիսյանն այսօր էլ ստեղծագործական ակտիվ փուլում է։ Այս ընթացքում առիթ եղել է ու Հայաստանում բացված ցուցահանդեսների շրջանակում ներկայացվել են նաև նրա ստեղծագործությունները։ Նա նպատակ ունի առաջիկայում Երևանում հանդես գալ անհատական ցուցադրությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ

 

 

«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии