Վատ լուր Կիևի համար. Արևմուտք
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպման լուրերն Արեւմուտքում գնահատվում են որպես լուրջ մտահոգություն Ուկրաինայի համար։ Բրիտանացի վերլուծաբան Սեմ Գրինը «X» հարթակում գրել է, որ սա «լավագույն օրը չէ Ուկրաինայի համար»։
«Մենք կանգնած ենք ոչ թե համաձայնագրի, այլ՝ դրա արագացված պարտադրման փորձի առաջ՝ առանց Եվրոպայի մասնակցության։ Սա թույլ է տալիս Պուտինին ցուցադրել «բարեկամական կամք», իսկ Թրամփին՝ հրաժարվել իր դատարկ, ոչ արդյունավետ պատժամիջոցային սպառնալիքներից», — գրել է Գրինը։
Նրա կարծիքով՝ Թրամփը կարող է օգտագործել բանակցությունների առաջարկը որպես առիթ՝ չիրագործելու նախապես հայտարարված նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնց արդյունավետության հարցում նա ինքը կասկածներ ուներ։ Բանակցություններից ամենաշատ շահողը, ըստ վերլուծաբանի, կլինի հենց Ռուսաստանը։
Ավելի վաղ Կրեմլի ներկայացուցիչ Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը համաձայնեցված է և կկայանա մոտ օրերս, իսկ հանդիպման վայրը կհրապարակվի շուտով։
Հետևեք մեզ՝ այստեղ