Русский
Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке Роберту Кочаряну запретили выезд из Армении В Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США Армения лишена демократии – диктатура против народа: Нарек Карапетян Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве 

«Բոլորը մեկ առ մեկ մոտեցել ու խոնարհվել են Կոմիտաս ունեցող ազգի առջև». Մարիաննա Գևորգյան

Культура

«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի երաժիշտ և միջազգային մրցանակների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը շարունակում է հայկական քանոնը ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում՝ քանոնի միջոցով աշխարհին պատմելով Հայաստանի ու հայկական հնագույն մշակույթի մասին։

Վերջերս նա քանոնը ներկայացրել է Հունաստանում՝ հույն հանդիսատեսին, և հայրենիք վերադարձել «Համաշխարհային Խորհրդանիշ 2025» մրցանակով։

«Տարեսկզբին մրցանակաբաշխության կազմակերպիչների կողմից առաջարկ ստացա` մասնակցելու համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող մրցանակաբաշխությանը՝ որպես առաջատար ու ակտիվ գործող երաժշտարվեստի ներկայացուցիչ: Կազմակերպիչները, այնուհետև ժյուրին շատ մանրակրկիտ ուսումնասիրել էին իմ ողջ ստեղծագործական կյանքը, ինչպես նշել էին փաստաթղթում, որպես միջազգային ճանաչում ունեցող վիրտուոզ քանոնահար, ով աշխարհին ճանաչելի է դարձնում հայկական հարուստ երաժշտական ժառանգությունը:

Այս մրցանակաբաշխությանը ներառված են եղել տարբեր ոլորտներից իրենց գործի կարկառուն ներկայացուցիչները՝ աշխարհի տարբեր երկրներից: Բացի մասնագիտական նվաճումներից և ծավալած ակտիվ գործունեությունից, կազմկոմիտեն առաջնային է համարել ու հիմք ընդունել մարդկային գործոնը ու տվյալ ներկայացուցչի բարի կամքի դրսևորումը ստեղծագործական գործունեության ընթացքում:

Այս մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի կողմից»,- 168.am հետ զրույցում մանրամասնելով Աթենքում տեղի ունեցած մրցանակաբաշխությունը՝ ասաց Մարիաննա Գևորգյանը։

Ինչ վերաբերում է Հունաստանում տեղի ունեցած համերգին, քանոնահարուհին ասաց, որ Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ Աթենքի կոնսերվատորիայում տեղի ունեցավ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի համերգը:

«Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարը, Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի Մենդոնին, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Սարգսյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ և այլք: Ծրագիրը կազմել էր մաեստրո Սեդրակ Երկանյանը, ընդգրկված է եղել հայկական և բարոկկո երաժշտություն: Շատ գեղեցիկ համերգային երեկո էր»,- հավելեց Մարիաննան։

Քանոնահարուհին երկար տարիներ աշխատում է «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլում։ Այստեղ ստեղծագործական առօրյան բավականին ակտիվ ու խիստ է։ Մարիանան մենահամերգներ շատ է ունեցել և ապագայում էլ դեռ շատ կունենա։

«Մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ շատ լուրջ ու մնայուն ֆոնդ ենք ստեղծել այսքան տարիների ընթացքում ու յուրաքանչյուր համերգի՝ ակադեմիական բեմից, ակադեմիական հնչողությամբ կրթում ենք հանդիսատես:

Տարբեր երկրներից եղել են առաջարկներ՝ համերգներով հանդես գալու իրենց երկրներում, բայց, ցավոք, դրանք ո՛չ հաճախ ու ո՛չ միշտ են համապատասխանում իմ գրաֆիկին, սակայն հնարավորության դեպքում փորձում եմ քանոնը ներկայացնել տարբեր երկրներում։

Օրինակ, Տոլիբհոն Շահիդիի «Կոնչերտո Գրոսսոն» հայաստանյան պրեմիերայից հետո պետք է այն արտերկրում, տվյալ երկրի նվագախմբով ներկայացվեր ու ձայնագրվեր, քանի որ գրաֆիկս խիտ էր, չկարողացա հարմարեցնել, և այն հետաձգվեց»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Մարիաննան մշտապես փորձում է թե՛ հայ, թե՛ արտերկրի իր հանդիսատեսին ներկայացնել նոր ստեղծագործություններ, օրինակ` Սահակ Ձորափորեցի 7-րդ դարի «Որ նշանավ ամենահաղթ»-ը , որը նրա խնդրանքով քանոնի և երգեհոնի համար մշակել է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը և միշտ հնչեցրել է այն։

«Նույն ստեղծագործությունն այս անգամ մաեստրո Սեդրակ Երկանյանի առաջարկով այս անգամ հնչեց «Տաղարանի» լարային կազմով, երգեհոնով (Հարություն Թագվորյան) ու քանոնի մենանվագով. հանդիսատեսի արձագանքն աննկարագրելի էր։ Վերջերս ինձ համար շատ ցանկալի բարոկկո համերգի շրջանակում ներկայացրեցի Թոմազո Ալբինոնիի «Ադաջիոն» և Իսահակ Ալբենիսի «Լեգենդ»-ը՝ իմ փոխադրմամբ ու մշակմամբ: Հանդիսատեսի հուզմունքը, բուռն արձագանքը ստիպեցին համերգը կրկնել արդեն ընդլայնված ծրագրով:

Երգեհոնահար Հարություն Թագվորյանի առաջարկով իրականացրեցինք՝ այս անգամ արդեն ծրագրում ներառելով մեր հոգևոր տաղերը, գանձերը: Որպես հատուկ հյուր՝ ներկայացա ազգությամբ ռուս դաշնակահար Հրանտ Հայրապետյանի մենահամերգին, ում հետ հանդես էի եկել 15 տարի առաջ: Քննարկեցինք, թե համատեղ ինչ ծրագրով հանդես գանք և, իհարկե, որպես բիս՝ իմ առաջարկով պետք է հնչեր Կոմիտասի «Կռունկը»: Դահլիճի մեծամասնությունը ռուս ու օտար հանդիսատես էր, և բոլորը մեկ առ մեկ մոտեցել ու խոնարհվել են Կոմիտաս ունեցող ազգի առջև…»,- ընդգծեց Մարիաննան։

«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии