Սարատովի բնակելի տանը գազի պայթյուն է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է յոթի
МеждународноеՍարատովի բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թիվը հասել է յոթի, հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ-ի աղբյուրին։
«Փլատակների մաքրման աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ զոհի մարմին։ Ներկայումս զոհերի ընդհանուր թիվը յոթ է, այդ թվում՝ մեկ երեխա», - ասել են նախարարությունից։
Ըստ տարածաշրջանի ԱԻՆ-ի Գլխավոր վարչության՝ հայտնաբերվել է կնոջ մարմին։
Հուլիսի 25-ին Սարատովի Բլինովի փողոցի թիվ 2 բազմահարկ շենքի մուտքում պայթյուն է տեղի ունեցել։ Ներկայումս այնտեղ շարունակվում են փլատակների մաքրման աշխատանքները։ ՌԴ ԱԻՆ և մարզային փրկարարական ծառայության մասնագետներն աշխատել են ամբողջ գիշեր։ Դեպքի վայրում ներգրավված է ավելի քան 400 մարդ։