Կրեմլը նշել է պաղեստինյան հարցում իր դիրքորոշումը
МеждународноеՌուսաստանը պաղեստինյան հարցի վերաբերյալ դիրքորոշում մշակելիս հենվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Տվյալ դեպքում մենք ելնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերից և կարծում ենք, որ համապատասխան բանաձևերին հավատարմությունը միակ ճիշտ ճանապարհն է այն բարդագույն իրավիճակից ելք գտնելու ընթացքում, որում այժմ գտնվում է տարածաշրջանը», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: