Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին․ 3 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
Արարատի մարզում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։
«Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Մանրամասներն՝ այստեղ