Հայաստանում կարանտինի ընթացքում հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել. ԱՆ
Եթե Հայաստանի խորհրդարանն ընդունի «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, ապա հանրապետությունում ընտրություններ անցկացնելու սահմանափակումներ չեն լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:
Մասնավորապես, նա նշեց, որ օրենքի համաձայն, երկրում ընտրություններ անցկացնելու արգելքը մտցվում է միայն արտակարգ դրության դեպքում:
«Կարանտինի դեպքում նման սահմանափակումներ նախատեսված չեն»,- պարզաբանեց Գրիգորյանը:
Մանրամասներն՝ այստեղ