«Վերին Լարս» անցակետի մոտ մնացած քաղաքացիները հրաժարվել են իշխանությունների առաջարկից
Վերին Լարս» անցակետի մոտ մնացած քաղաքացիները հրաժարվել են իշխանությունների առաջարկից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերին Լարս» անցակետում ՀՀ կցորդ Արամ Թանանյանը:
Նրա խոսքով՝ չարտերային չվերթներ են նախատեսված շաբաթ օրը Մինվոդիից եւ սեպտեմբերի 8-ին՝ Կրասնոդարից: Նա հավելեց, որ քաղաքացիներն ագրեսիվ են արձագանքել առաջարկին:
«Հաշվի առնելով այն, որ ազատ վաճառքում ավիատոմսեր չկան, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը պատրաստ է աջակցել ամրագրման հարցում, սակայն քաղաքացիները դրան թերահավատորեն մոտեցան՝ կարծելով, թե իրենց փորձում են խաբել»,-նշեց Թանանյանը:
Պաշտոնյան պարզաբենց, որ հստակեցված տվյալներով՝ «Վերին Լարս» անցակետի մոտ մնում է ՀՀ 24 քաղաքացի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապատեղեկատվության տարածման արդյունքում 12 ավտոմեքենայով Հայաստանի 21 քաղաքացի (ըստ քաղաքացիների տրամադրած ցուցակի) մնացել են Չմի գյուղում (Հյուսիսային Օսիա,-խմբ.), որը գտնվում է «Վերին Լարս» անցակետի մոտ: