17-ամյա երիտասարդին բերման ենթարկեցին
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել 17-ամյա Ռուդիկ Հ.-ն, որը օգոստոսի 24-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: