Հաղթանակի կամրջից տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է
Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու (արական սեռի, ծնված 1986 թ․) ինքնասպանության փորձը եւ ուղեկցել ոստիկանության Մաշտոցի բաժին։