Շենգավիթի հարկայինը ռեկետ է անում առևտրականներին
ВидеоԱյսօր խայտառակ իրավիճակ է եղել Շենգավիթում գտնվող խանութներից շատերում: Ըստ մեզ հասած լուրերի՝ հարկայինի աշխատակիցները մտնում են խանութից խանութ և տուգանում են տնտեսվարողներին:
Պատճառը մեկն է՝ հդմ չեն տպում: Իսկ երբ տնտեսվարողները պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, թե իրականում, որտեղի՞ց են և ի՞նչ նպատակով են տուգանում, նրանք հրաժարվում են փաստաթուղթ ներկայացնել:
Բայց իրականությունը լրիվ այլ բանի մասին է վկայում:
Այսօր վաղ առավոտից չեն աշխատում Հարկայինի ծրագիրը, հետևապես՝ տնտեսվարողները չեն կարողանում տպել հդմ:
Իսկ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակ իրավիճակի համար թողնում ենք ընթերցողների եզրակացությանը: