Մահացել է Արամ Մայիլյանը
ОбществоՑավով տեղեկացնում ենք, որ մահացել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ վարչության նախկին անդամ Արամ Մայիլյանը:
Արամ Մայիլյանի կինը՝ լրագրող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այդ շատ ցավալի նորությունը:
«Խոր ցավով ու կսկիծով հայտնում եմ, որ ամուսինս՝ Արամ Մայիլյանը, իմ հենարանը, իմ ընկերը, այսօր երեկոյան հանկարծամահ եղավ: Չեմ ուզում և չեմ կարող հավատալ»,- գրել է նա: