Հանցագործները կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ. կան զոհեր և առևանգվածներ
ОбществоԽարկովի մերձակայքում ավազակները կրակել են ավտոբուսի վրա, որը տեղափոխվում էր «Հայրենասերներ՝ հանուն կյանքի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Այս մասին իր ֆեյսբուքում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը:
Նրա խոսքով՝ ավազակները սպանել են երկու մարդու, մեկին էլ վիրավորել: Նրանք առևանգել են նաև մեկ անձի, որի ինքնությունը չի նշվում: