ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի
КультураԱՄՆ սենատոր Դեյնզն այցելեց Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
«Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,- նշված է հաղորդագրության մեջ։