ՔԿՀ-ներում ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ
Видео
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվն, արդեն մի քանի տարի է, գերազանցում է դատապարտյալների թվին։
Վիճակագրությունը վկայում է, որ նախաքննության փուլում անազատության մեջ պահվող քաղաքացիների թիվը ոչ միայն չի նվազում, այլև աճում է, ինչը իրավապաշտպան կազմակերպությունների և իրավաբանական համայնքի համար լուրջ մտահոգության առարկա է դարձել։

Վերջին երեք տարվա ընթացքում կալանավորված անձանց թիվը աճել է 184-ով, իսկ դատապարտյալների թիվը՝ 374-ով։ Սակայն տարեցտարի պահպանվում է մի միտում՝ նախաքննության փուլում ազատազրկվածների թիվը կայուն կերպով գերազանցում է արդեն դատապարտվածների թվին։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram