«Տիրություն արեք ձեր հիվանդին». Արսեն Թորոսյանը վիրավորել է Փաշինյանին ու հեռացել
ОбществоPolitik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան լուրջ միջադեպ է գրանցվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Փաշինյանը Թորոսյանին ասել է, որ վերջինս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, նրան մեղադրել է վատ նախարար լինելու մեջ։ Արսեն Թորոսյանն էլ ասել է՝ «ինձնից լավ աշխատող ունես, բեր թող աշխատի»։
Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց վերճն այնքան է թեժացել, որ անցել են անձնական վիրավորանքների, որից հետո Թորոսյանը սկսել է ակնարկներ անել վարչապետի առողջականի մասին, իսկ վերջում դիմելով Ավինյանին՝ ասել է «տիրություն արեք ձեր հիվանդին» ու հեռացել է:
Միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը Թորոսյանի պաշտոնանկության հարցով կուսակցության վարչության հրատապ նիստ է հրավիրել, իսկ Արսեն Թորոսյանն այդ ընթացքում կանչվել է ԱԱԾ։