Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Մհեր Ավետիսյանին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում ավանդի համար
Общество

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ինձ՝ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում իմ համեստ ավանդի համար։
Իհարկե, շնորհակալությունն ավելորդ է, բայց ուշադրության համար անչափ շնորհակալ եմ։