Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը․ Արտակ Զաքարյան
Политика

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է.
կամ գործող կապիտուլյանտները շարունակում են իշխանավարել և նոր պատերազմ հրահրելով Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ,
կամ ընդդիմադիր ազգային ուժերը փոխում են իշխանությունը՝ երկրում հաստատելով հայկական ինքնիշխանություն ու արժանապատիվ խաղաղություն: