Կորոնավիրուսից ապաքինված մարդիկ սկսել են ճաղատանալ. պատճառը հայտնի է
ВидеоԿորոնավիրուսից ապաքինված մարդիկ սկսել են ավելի հաճախ գանգատվել մազաթափությունից, պատմել է տրիխոլոգ Նատալյա Կորոտկովան։
Փորձագետը նշել է, որ հիվանդների մազերը թափվում են, ամենայն հավանականությամբ, ոչ թե վարակի, այլ բուժման կողմնակի ազդեցությունների պատճառով:
«Սա զուտ ռեակցիա է վիրուսների կամ բուժման ընթացքում կիրառված լուրջ դեղամիջոցների նկատմամբ», – ասել է Կորոտկովան:
Բժիշկը հավելել է, որ մազաթափությունը կարող էր սկսվել նաև սթրեսի պատճառով: Նա խորհուրդ է տվել չզբաղվել ինքնաբուժությամբ և խորհրդակցել մասնագետի հետ: