ԿԳՄՍ նախարարի հրամանով` 1-4-րդ դասարաններում աշակերտնները դասագրքերը կստանան անվճար
ОбществоՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով սահմանվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:
ԿԳՄՍ նախարարի հրամանով` 1-4-րդ դասարաններում աշակերտնները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ վարձավճարով դասագրքերի զգալի մասը նախատեսված է 5 տարվա օգտագործման համար: