«Նիկոլ Փաշինյան» և «Սահմադրություն» եզրույթներն օրգանապես անհամատեղելի են. Ղազինյան
Политика«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Կարդալով իմ կողմից շատ հարգված գործընկերների քննադատական արձագանքը ՍԴ և Վճռաբեկ դատարանը միավորելու անհայտ ծագում ունեցող գաղափարին, ուղղակի զարմանում եմ։
Ինչպե՞ս կարելի է լուրջ ընդունել Փաշինյանի կողմից ստեղծված «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով» անունը կրող մարմնի որևէ որոշում։ Այս գործընթացը կեղծ օրակարգ է, քանի որ, իմ խորին համոզմամբ, երբեք չի դրվելու հանրաքվեի, չունի անհրաժեշտ լեգիտիմություն և նպատակ ունի բավարարել իշխանափոխությանն աջակցած մարգինալ խմբերի շահերը։
Սա գործընթացի իմիտացիա է, իրական խնդիրներից և գործընթացներից շեղող օրակարգ։ Քննարկելով, արձագանքելով, քննադատելով այս մարմնի աշխատանքը դուք անհարկի լեգիտիմություն եք տալիս օտարերկրյա գործակալների կողմից մեր հայրենիքին պարտադրվող օրակարգին։ Այս իշխանությունները ՉԵՆ ԿԱՐՈՂ Հայաստանի համար Սահմանադրություն մշակել, դա ուղղակի անհնար է։
«Նիկոլ Փաշինյան» և «Սահմադրություն» եզրույթներն օրգանապես անհամատեղելի են, հակասում են իրար, նրանց միջև առկա է խորը և անհաղթահարելի ինտելեկտուալ ու հոգեբանական անջրպետ։
Խնայեք ձեր ժամանակն ու էներգիան, մենք դեռ շատ գործ ունենք անելու։