Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը այսօրվա դրությամբ
ОбществоՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 139 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում օգոստոսի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 42616 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 850 (+8) դեպք, մահվան ևս 253 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5605 անձ: Ապաքինվել է 35907 անձ: