Facebook-ի հին դիզայնը սեպտեմբերից կդառնա բացարձակ անհասանելի
ВидеоFacebook-ի հին, արդեն դասական դարձած վեբ-ինտերֆեյսը սեպտեմբերից անհետանալու է։ Այս մասին հայտնում է IXBT.com-ը:
«Մենք բարեփոխել ենք նոր Facebook-ը և ուրախ ենք, որ բոլորը կարող են փորձել նոր դիզայնը: Մինչ ավանդական Facebook-ն անհասանելի կդարձնենք սեպտեմբերին, հույս ունենք, որ հնարավորություն կտաք մեզ իմանալ՝ ինչպես ավելի լավը դարձնել Facebook-ը»,- հայտարարել են ընկերությունից:
Ինտերֆեյսի առանցքային և նոր գործառույթներից են համարվում դիզայնի թեթևությունը, ավելի մեծ տեքստը, արագ բեռնվելը և «մութ» ռեժիմը: