Գ.Ծառուկյանի վարկանիշն աճում է, որովհետև նա խոսքի մարդ է, իսկ ոմանց վարկանիշը շարունակաբար անկում է ապրում, որովհետև անամոթաբար խաբում են մարդկանց..
ПолитикаԼևոն Ֆահրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
Գ.Ծառուկյանի վարկանիշն աճում է, որովհետև նա խոսքի մարդ է, իսկ ոմանց վարկանիշը շարունակաբար անկում է ապրում, որովհետև անամոթաբար խաբում են մարդկանց...
Միանգամից սկսենք նրանից, որ արդեն երկար ժամանկ է ոմանց վարկանիշըը սրընթաց անկում է ապրում, իսկ այդ ֆոնին Գ.Ծառուկյանի գործունեության արդյունքում, նրա վարկանիշը օրեցօր էլ ավելի է բարձրանում: Իհարկե, չէր կարող այս ամենը քաղաքական խանդ չառաջացներ մի քանիսի մոտ: Խանդը բնական երևույթ է, բայց ամենինչ դուրս է գալիս անբարոյականության սահմանից, երբ սկսում են սուտուփուչ լուրեր տարածել Գ. Ծառուկյանի մասին: Արդեն մի քանի օր է մանիպուլյատորները արշավ են սկսել, իհարկե, պարզ երևում են այս ամենի հետևում «կանգնածի» ականջները, բայց շտապենք հիասթափեցնել, որ ժողովուրդը այլևս չի տրվում նման սադրանքների: Նույնիսկ հաճախ նկատում ես, որ քաղաքացիները իրենց բացասական մեկնաբանությունն են թողնում նմանատիպ սուտ լուրերի տակ: Բացի այդ, նայելով ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարությունները, դրանցում քաղաքականությունից դուրս գալու մասին անգամ խոսք չի եղել: Այսօր ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ևս պաշտոնապես հայտարարեց, որ շրջանառվող բոլոր լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այնպես, որ լավ կլինի նման հանրօգուտ գործչի գործունեությանը խոչընդոտելու կամ անունը անպատեհ շահարկելու փոխարեն, մի լավ գործ էլ դուք անեք երկրի ու ժողովրդի համար: